Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի Մեջլիսում ծագած վեճի հետևանքով Էրդողանը լքել է դահլիճն ու տեղի ունեցածը որակել «խայտառակություն»

23 Ապրիլ, 2018 21:23
Թուրքիայի Մեջլիսում ծագած վեճի հետևանքով Էրդողանը լքել է դահլիճն ու տեղի ունեցածը որակել «խայտառակություն»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լքել է երկրի խորհրդարանի շենքը՝ Մեջլիսում ծագած վեճի պատճառով, գրում է diken.com.tr կայքը:

Նշվում է, որ խորհրդարանում Էրդողանի այցի ժամանակ ընդդիմությունը բարձրացրել է երկրում արտակարգ դրության ռեժիմի հարցը՝ քննադատելով իշխանություններին:

Դրան ի պատասխան՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորներ հակադարձել են ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին՝ բղավելով ու ձեռքերով հարվածելով սեղաններին: Ընդդիմադիր լրագրողները նույնպես շտապել են հարվածներով  պատասխանել իշխանությանը:

Արդյունքում նախագահ Էրդողանը դուրս է եկել դահլիճից՝ տեղի ունեցածը «խայտառակություն» անվանելով:

Հիշեցնենք, որ Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը երկարացվել է 7 անգամ ՝ 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից ի վեր շարունակվելով արդեն 21 ամիս:

Թուրքիայի ընդդիմությունը, միջազգային իրավապաշտպան կառույցներն ու Եվրամիությունը պարբերաբար կոչ են արել իշխանություններին վերացնել արտակարգ դրության ռեժիմը:

 

Լրահոս

Դիտել ավելին