Կարևոր իրադարձություններ

«Կոչ եմ անում ճամպրուկ հավաքողներին. վենդետա չի լինելու». Նիկոլ Փաշինյան

23 Ապրիլ, 2018 21:16
«Կոչ եմ անում ճամպրուկ հավաքողներին. վենդետա չի լինելու». Նիկոլ Փաշինյան

«Եթե ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը հույս ունեն, որ շարունակելու են ստվերային կառավարում իրականացնել, հորդորում եմ բոլորին՝ րոպե առաջ մոռանալ այդ միտքը. ժողովուդը հաղթել է ու այդ հաղթանակը պետք է ճանաչվի անվերապահորեն, առանց նախապայմանների»,- ելույթում հայտարարեց Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով երկար տարիներ երկրում ստեղված ատելության մթնոլորտին.

«ՀՀ-ում ատելության մթնոլորտի էջը փակված է: Դիմում եմ բոլոր նրանց, ովքեր մտածում են, թե այս հեղափոխությունը թշնամական է իրենց նկատմամբ: Նրանք, ովքեր ճամպրուկներն են հավաքում կամ մտածում են հավաքելու մասին՝ քաղաքացիներ, գործարարներ, մտածում են, թե սկսվելու է վրեժխնդրություն ու վենդետա, և ուզում են կապիտալը հանել ՀՀ-ից, կասեմ հետևյալը. մի արեք այդ բանը, որովհետև վենդետա չի լինելու»:

 

Լրահոս

Դիտել ավելին