Կարևոր իրադարձություններ

Ապրիլի 25-ին Կարեն Կարապետյանի հետ իշխանությունն անցնցում փոխանցելու շուրջ բանակցություններ կլինեն. Նիկոլ Փաշինյան

23 Ապրիլ, 2018 20:20
Ապրիլի 25-ին Կարեն Կարապետյանի հետ իշխանությունն անցնցում փոխանցելու շուրջ բանակցություններ կլինեն. Նիկոլ Փաշինյան

Իմ խուց այցելած բարձրաստիճան պաշտոնյաներին ձեր՝ ժողովրդի անունից ասել եմ՝ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա 2 ժամվա ընթացքում, և նա 2 ժամվա ընթացքում հրաժարական տվեց: Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Ազգային ժողովը վարչապետ է նշանակում ժողովրդի թեկնածուին: Ձևավորվում է ժամանակավոր կառավարություն: Դա պետք է տեղի ունենա առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում: Դրանից հետո, ողջամիտ ժամկետում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Սա է լինելու մեր հաջորդ քայլը»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց նաև, որ ապրիլի 25-ին շարունակելու են բանակցություններն իշխանությունների հետ:

«Չորեքշաբթի ժամը 11:00-ին Մարիոթ հյուրանոցում կշարունակենք բանակցությունները վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ՝ իշխանությունն անցնցում փոխանցելու շուրջ»,- ասաց նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին