Կարևոր իրադարձություններ

«Օրինաց Երկիր» կուսակցությունը եղել և մնում է համաժողովրդական շարժման հետ. Արթուր Բաղդասարյան

23 Ապրիլ, 2018 20:18
«Օրինաց Երկիր» կուսակցությունը եղել և մնում է համաժողովրդական շարժման հետ. Արթուր Բաղդասարյան

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահը հայտարարություն է տարածել` կոչ անելով «անհապաղ ազատել շարժման բոլոր ակտիվիստներին».

«Վերջին մեկ շաբաթվա «Օրինաց երկիր» կուսակցության խոհեմ քաղաքական հայտարարությունները՝ երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ, երաշխավորեցին իրավիճակի խաղաղ և անցնցում հանգուցալուծումը:

Ուստի, հայտարարում եմ, որ «Օրինաց Երկիր» կուսակցությունը եղել և մնում է համաժողովրդական շարժման հետ:

Օգտվելով առիթից կոչ եմ անում անհապաղ ազատ արձակել համաժողովրդական շարժման բոլոր ակտիվիստներին, այդ թվում ՕԵԿ Սպիտակի կառույցի ղեկավար Նորիկ Քերոբյանին և մեր մյուս տղաներին»,- ասված է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հայտարարությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին