Կարևոր իրադարձություններ

«Մեր հարևան պետությունը թող հասկանա, որ, եթե այս ժողովուրդը բաց ձեռքերով սենց բաներ է անում, ձեռքները դրեց զենքը՝ ինչե՜ր է անելու». Հայկ Մարության

23 Ապրիլ, 2018 20:07
«Մեր հարևան պետությունը թող հասկանա, որ, եթե այս ժողովուրդը բաց ձեռքերով սենց բաներ է անում, ձեռքները դրեց զենքը՝ ինչե՜ր է անելու». Հայկ Մարության

«Նիկոլն այն մարդն է, որն ի սկզբանե հավատաց սրան, մենակով սկսեց սա՝ իր թիմի հետ միասին, և մենք բոլորով ավարտեցինք սա»,- հայտարարեց դերասան Հայկ Մարությանն այսօր Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ:

Նա նկատեց, որ հիմա շատերն ասում են՝ իսկ ի՞նչ է լինելու հետո. «Հետոն լավ է լինելու, բայց էդ լավ լինելու համար, եկեք նաև բոլորս իմանանք՝ ամեն մեկս իր տեղում անելիք ունի, որովհետև սա սկիզբն է այն իսկական և ճշմարիտ ճանապարհի, որը մեզ բերելու է իրական, պայծառ և ամենաուժեղ Հայաստանի:

 

Մենք մեծ անելիքներ ունենք, և համոզված եմ, որ մենք կանենք դա, սա ճանապարհի սկիզբն է՝ բառիս բուն իմաստով: Պատկերացնո՞ւմ եք՝ եթե մեր ժողովուրդը կարողացավ նման հաղթանակ տանել, թող մեր հարևան պետությունը հասկանա, որ, եթե այս ժողովուրդը բաց ձեռքերով սենց բաներ է անում, ձեռքները դրեց զենքը՝ ինչե՜ր է անելու, ու թող հանկարծ մտքներով չանցնի՝ էս կողմը նայեն»:

 

Լրահոս

Դիտել ավելին