Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանն ընդունել է Կառավարության հրաժարականը

23 Ապրիլ, 2018 19:53
Արմեն Սարգսյանն ընդունել է Կառավարության հրաժարականը

ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ կառավարության հրաժարականը:

Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կառավարության ղեկավար Սերժ Սարգսյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում ասել էր, որ թողնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը։

Վարչապետի լիազորությունները փոխանցվել էին առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանին, ով վարել էր Կառավարության արտահերթ նիստը, որի ժամանակ վարչապետի պաշտոնակատարը հայտնել էր Կառավարության անդամներին, որ աշխատանքի որևէ խափանում չպետք է լինի, և դա պետք է լինի պետականության հասունության ամենակարևոր քննությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին