Կարևոր իրադարձություններ

Հայկ Մարությանն, ի նշան հաղթանակի, թրաշել է բեղերը

23 Ապրիլ, 2018 19:48
Հայկ Մարությանն, ի նշան հաղթանակի, թրաշել է բեղերը

Ազատության հրապարակում հավաքված բազմությանը ողջունեց դերասան Հայկ Մարությանը. «Բարև իմ հարազատներ, բարև իմ ընտանիքի անդամներ: Այո՛, այստեղ հավաքված է մեկ ընտանիք: Այսքան ժամանակ, ինչ սկսել ենք պրոցեսը կատակ անելս չէր գալիս, բայց այսօր առաջին կատակը, որ արեցի՝ գնացի տուն ու բեղերս թրաշեցի և հիշեցի այն պահը, երբ մեր տղաներին գողանում ու տանում էին, իրենց թվում էր վերջ, բայց հարյուր հազարավոր քաղաքացիներ դուրս եկան փողոց»,-ասաց Մարությանը՝ նշելով, որ իշխանության ներկայացուցիչները համակարգչի առաջ նստած տեսնելով հավաքվող բազմությունը մեկ հարց ունեին միայն. «Ինչքամա, ինչքամա ինչքամա»:

Դերասանը հավաքաված բազմությանը խորհուդ տվեց չմոռանալ, որ ապագա պլաններն իրականություն դարձնելու համար յուրաքանչյուրս պետք է շատ լավ հիշենք, որ ամեն մեկս մեր տեղում անելու բան ունենք: 

Մարությանը բեմից շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին, ով, իր խոսքով, միայնակ սկսեց այս հաղթական շարժումը և հավատաց դրա հաղթանակին:

 

Լրահոս

Դիտել ավելին