Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    485

  • EUR

    554,5
    562,5

  • RUB

    7,25
    7,5

Կարևոր իրադարձություններ

«Սերժ Սարգսյանն ասել էր, որ մինչև 2040թ. մենք ունենալու ենք 4 մլն բնակչություն. նա օգնեց մեզ այդ գործում». Արայիկ Հարությունյան

23 Ապրիլ, 2018 19:29
«Սերժ Սարգսյանն ասել էր, որ մինչև 2040թ. մենք ունենալու ենք 4 մլն բնակչություն. նա օգնեց մեզ այդ գործում». Արայիկ Հարությունյան

Հանրապետության հրապարակում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի աջակիցների հանրահավաքը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արայիկ Հարությունյանն ասաց. «Դուք արել եք այն, որ այսուհետ շրջափակող օլիգարխներ չեն լինելու, դպրոցի դռներ փակողներ չեն լինելու, ԵՊՀ-ի դուռ փակող չի լինելու։ Այս օրերին եղել են բազմաթիվ բերման ենթարկվածներ, այս ժամերին բոլորն ազատ են արձակվում։ Բայց եթե կլինեն մարդիկ, ովքե բերման ենթարկված կմնան և կմնան ոստիկանական բաժանմունքներում, անպայման մեզ տեղյակ պահեք այդ մասին»։

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ Սփյուռքի այսպիսի համախմբվածություն երբեք չէր եղել. «Սերժ Սարգսյանն ասել էր, որ մինչև 2040թ. մենք ունենալու ենք 4 մլն բնակչություն.  նա օգնեց մեզ այդ գործում, և աչքիս մենք մինչև 2030 թվականն ենք ունենալու այդքան մարդ։ Այս օրերին հարյուրավոր զանգեր ենք ստացել, որ մարդիկ Սփյուռքից գալիս են մեզ հետ պայքարելու։ Այսպիսի բան երբեք չի եղել. այս օրերին ցույցեր են եղել գրեթե բոլոր հայաշատ համայնքներում։ Գլենդելում երեկ մի քանի հազարանոց հանրահավաք է եղել»։

 

Վերջում հումորով նշեց, որ այս օրերին իր ձեռքին եղած փայտը գնալու է հեղափոխության թանգարան։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին