Կարևոր իրադարձություններ

Ապրիլյան պատերազմի մասնակիցները միացել են բողոքի երթին

23 Ապրիլ, 2018 11:29
Ապրիլյան պատերազմի մասնակիցները միացել են բողոքի երթին

Երեւանի Ազատության հրապարակից մեկնարկած բողոքի երթին են միացել նաեւ  2016 թվականի ապրիլյան պատերազմի մի խումբ մասնակիցներ:

Նրանցից մեկը հայտարարեց, որ իրենց նպատակն է ազդել  իշխանական օղակների վրա եւ ժողովրդին հորդորել՝ չգնալ բռնությունների ճանապարհով. «Բոլոր օղակներում մեծ հարգանք կա ապրիլյան պատերազմի մասնակիցների նկատմամբ եւ ոչ մի ոստիկան չի դիպչի մեզ: Եթե որեւէ քաղաքացու կհարվածեն, մենք պիտի ասենք՝ ավելի լավ է մեզ հարվածեք»:

Նա կոչ արեց ապրիլյան պատերազմի մասնակիցներին առաջին շարքում կանգնել եւ երթը մեկնարկեց:

Նշենք, որ այս պահին բողոքի մեծ ու փոքր ակցիաներ են ընթանում քաղաքի տարբեր հատվածներում: Մի խումբ ցուցարարներ փակել էին Կորյուն-Տերյան փողոցների խաչմերուկը: Բժշկական համալսարանի ուսանողներն էլ բողոքի ակցիա են իրականացրել Աբովյան-Հերացի հատվածում, որտեղ նրանց դեմ ոստիկանները ուժ են կիրառել եւ մի քանիսին բերման ենթարկել:

Բողոքի ակցիաներ են ընթանում նաեւ Վանաձոր, Գյումրի, Սեւան, Հրազդան քաղաքներում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին