Կարևոր իրադարձություններ

ԵՊՀ-ում դասադուլ է. ուսանողները քայլերթ կիրականացնեն Երևանի փողոցներով

23 Ապրիլ, 2018 10:46
 ԵՊՀ-ում դասադուլ է.  ուսանողները քայլերթ կիրականացնեն Երևանի փողոցներով

10:42

Երևանի պետական համալսարանի մոտ ուսանողները, դասադուլին զուգահեռ, նստացույց էին հայտարարել: 

Սակայն քիչ անց հայտարվեց, որ նստացույցը փոխարինում են քայլերթով՝ ազատ, անկախ ուսանող կարգախոսով:

Նշենք, որ ուսանողների երթն առաջ տանելու պատասխանատվությունը վերցրել է մայրաքաղաքի դպրոցներից մեկի զինղեկը, (որը չներկայացավ) որը դրոշով ուսանողներին առաջնորդնեց:
Ինչպես պատմեցին ուսանողները, դասադուլին միացել են նաև որոշ դասախոսներ:

Հիշեցնենք, որ երեկ` ապրիլի 22-ին, ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ  Միրզոյանը և Սասուն Միքայելյանը ձերբակալվել են։

10:25

Ցուցարարները փակել են Կորյուն-Տերյան փողոցներիի խաչմերուկը:

Մի մեծ խումբ ուսանողներ էլ այս պահին հավաքված են Երեւանի պետական համալսարանի դիմաց եւ շուտով այնտեղից եւս երթ կսկսվի: Նրանք վանկարկում են՝ «դասախոս, միացիր»:

 Այս պահին բողոքի ակցիաներ են տեղի ունենում քաղաքի տարբեր հատվածներում, այդ թվում Նոր Նորքում, Աջափնյակում, Օրբելի փողոցում:

10:20

Այսօր` ապրիլի 23-ին, շարունակվում են բողոքի գործողությունները Երևանում ու Հայաստանի այլ շրջանում: Առավոտյան դպրոցականները փակել են Ջրվեժ գյուղից Նոր Նորք տանող ճանապարհը: Աշակերտները դասադուլ են հայտարարել և մասնակցում են խաղաղ անհնազանդության ակցիաներին:

Հիշեցնենք, որ երեկ` ապրիլի 22-ին, ձերբակալվել են բողոքի գործողությունների ղեկավարներ, ԱԺ Ելք խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանն ու Արարատ Միրզոյանը:

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին