Կարևոր իրադարձություններ

Եվս մեկ ՀՀԿ-ական դուրս է գալիս կուսակցությունից. «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ գլխավոր մասնագետը լքում է պաշտոնը և միանում ժողովրդին

22 Ապրիլ, 2018 22:35
 Եվս մեկ ՀՀԿ-ական դուրս է գալիս կուսակցությունից. «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ գլխավոր մասնագետը լքում է պաշտոնը և միանում ժողովրդին

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գլխավոր մասնագետ, ՀՔԾ երրորդ մասի խորհրդական Արման Աղաքարյանը հայտարարել է, որ դուրս է գալիս Հանրապետական կուսակցությունից: Նա լքում է իր պաշտոնն ու միանում պայքարին:

Նա ֆեյսբուքյան էջում իր բոլոր ոստիկան ընկերներին, պետական ծառայողներին կոչ է արել միանալ իրեն և կանգնել ժողովրդի կողքին, հայտնել իրենց անհնազանդությունը բռնապետական, բռնատիրական, սուլթանական իշխանությանը:

Նրա խոսքով՝ պետական ծառայողը պարտավոր է կանգնել իր ժողովրդի կողքին և պայքարել հանուն իր երերկրի ու ժողովրդի, հանուն սերունդների ազատության, հանուն Ազատ-Անկախ Հայաստանի:

 

 

Լրահոս

Դիտել ավելին