Կարևոր իրադարձություններ

«Տղաների տրամադրությունը բարձր է». փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հանդիպել է Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին

22 Ապրիլ, 2018 19:47
Հեղինակ՝ Նիկոլայ Բաղդասարյան
«Տղաների տրամադրությունը բարձր է». փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հանդիպել է Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին

«Քիչ առաջ եմ դուրս եկել ոստիկանության Շենգավիթի բաժանմունքից, որտեղ ձերբակալեցին Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին»,- այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց փաստաբան Նիկոլայ Բաղադասարյանը:

«Մեզ արձանագրություն տրամադրվեց, որտջեղ գրված է, որ Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը և Նիկոլ Փաշինյանն արարք են կատարել ապրիլի 13-ին, որի համար էլ նրանց ձերբակալել են: Մենք դիտողություն ներկայացրինք, որ ըստ Սահմանադրության՝ իրենք վերը նշված պատմագավորներին իրավունք ունեին ձերբակալելու ապրիլի 13-ին, եթե կարծում էին, որ դա հանցագործություն է, կամ նրանց ձերբակալելու համար պետք է Ազգային ժողով դիմեին»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը՝ նշելով, որ ազատությունից զրկված պատգամավորները հրաժարվել են մասնակցել քննչական և դատավարական գործողությունների, որոնք իրենց բովանդակությամբ, ձևով ոչ մի իրավական հիմնավորում չունեին: «Սրանից հետևում է, որ առանց օրենքի, անտեսելով Սահմանադրության պահանջները՝ պատգամավորներին, որոնք անձեռնմխելիություն ունեին, զրկել են ազատությունից և այս պահին ապօրինի պահում են Շենգավիթի ոստիկանությունում:

Շենգավիթի ոստիկանության պետի բանավոր խոսքով՝ իրենց հիմա պետք է ՁՊՎ տեղափոխեն, բայց ինչպես հասկանում եմ՝ ՁՊՎ տեղափոխելու մուտքերը հասարակության կողմից փակ է: Տղաների տրամադրությունը բարձր է, իրենք իրենց քայլը կատարել են, ակնկալում են, որ հասարակությունը ևս կկատարի իր քայլը»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը՝ նշելով, որ լրացուցիչ կներկայացնի՝ ինչ անօրինակություններ են եղել:

 
 

Լրահոս

Դիտել ավելին