Կարևոր իրադարձություններ

Ձերբակալությունից հետո Արամ Սարգսյանը զանգահարել է Սերժ Սարգսյանին ու հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ

22 Ապրիլ, 2018 18:30
Ձերբակալությունից հետո Արամ Սարգսյանը զանգահարել է Սերժ Սարգսյանին ու հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ

Քիչ առաջ 1in.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօր ձերբակալությունից հետո ինքը զանգահարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին և խնդրել է իրեն թույլատրել հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ:

«Չզարմանաք՝ զանգել եմ գործող վարչապետ Սերժ Սարգսյանին և իրեն եմ հորդորել, որ թույլատրություն տրվի, որ ինձ թույլ տան մտնել ու զրուցել Նիկոլ Փաշինյանի հետ»,- ասել է Արամ Սարգսյանը:

Նա ասաց, որ այլընտրանքը՝ քան երկու թիմերի լիդերները հանդիպումն ու երկխոսելն է, չկա: «Այս պահին էլ դեռ կորսված չէ, որ Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը կարող են հանդիպել ու երկխոսել»,- ասաց նա՝ հավելելով, որ այլևս չի ցանկանում նոր Մարտի 1 տեսնել:

 

Լրահոս

Դիտել ավելին