Կարևոր իրադարձություններ

Տուժածների մի մասը դուրս է գրվել. Առողջապահության նախարարություն

22 Ապրիլ, 2018 17:41
Տուժածների մի մասը դուրս է գրվել. Առողջապահության նախարարություն

Հանրահավաքների ընթացքում տուժածների մի մասը բժշկական անհրաժեշտ օգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ Ապրիլի 22-ին, ժամը 16։30-ի դրությամբ, ընդհանուր առմամբ, Երևանի հիվանդանոցներում բուժում է ստանում 9 տուժած, որից 7–ն ընդունվել է այսօր։

Մեկը ապրիլի 16-ից  բուժումը շարունակում է  «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում` նաև վնասվածքի հետ չառնչվող հիվանդության պատճառով։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բուժվող 2 տուժածից մեկն առաջիկա ժամերին դուրս կգրվի։ «Էրեբունի» բժշկական կենտրոններում այս պահին բժիշկների հսկողության ներքո է 6 տուժած:

Բոլոր տուժածներն անցել են անհրաժեշտ հետազոտություններ և ստանում են համապատասխան բուժում։ 6-ի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար, 3-ինը՝ միջին ծանրության:

 

Լրահոս

Դիտել ավելին