Կարևոր իրադարձություններ

ՍԻՄ-ի կոչը՝ Նիկոլ Փաշինյանին

22 Ապրիլ, 2018 13:22
ՍԻՄ-ի կոչը՝ Նիկոլ Փաշինյանին

ՍԻՄ կուսակցությունը րոպեներ առաջ հանդես եկավ նոր կոչով, որն ուղղված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը եւ նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանին: Կոչում ասված է.

«Խորը ափսոսանքով արձանագրում ենք, որ Ն. Փաշինյանի ոչ կառուցողական դիրքորոշման հետեւանքով տապալվեցին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունները, ինչը կբերի իրավիճակի անկանխատեսելի զարգացումների: ՍԻՄ-ը կոչ է անում Ն. Փաշինյանին, իր կուսակիցներին եւ համակիրներին հետ կանգնել անօրինական գործողություններից եւ արկածախնդրությունից:

Չի կարելի իրենց հետեւից եկող ցուցարարներին դրդել զանգվածային անկարգությունների, սահմանադրական կարգի խախտմանը, իշխանության յուրացման փորձերին, ինչպես նաեւ հարյուր հազարավոր օրինապաշտ քաղաքացիների սահմանադրական իրավունքների ոտնահարմանը՝ այդ թվում աշխատանքի, ազատ տեղաշարժի, բուժօգնության, ուսում ստանալու, գույքի անձեռնամխելիության իրավունքները:

ՍԻՄ-ը զգուշացնում է, որ չի կարելի կրկնել մարտի մեկի ողբերգական սխալները եւ արկածախնդիր սցենարը, որի արդյունքում տուժեցին ոչ թե դրդողները, այլ շարքային ցուցարարները:

Մենք հայտարարում ենք, որ իրավիճակի հետագա սրման առնչությամբ բոլոր հետեւանքների պատասխանատվությունը ընկնում է անձամբ Ն. Փաշինյանի եւ իր անմիջական շրջապատի վրա: Եւս մեկ անգամ կոչ ենք անում անմիջապես դադարեցնել ազգապառակտիչ եւ հակասահմանադրական գործողությունները»:

 

Լրահոս

Դիտել ավելին