Կարևոր իրադարձություններ

Աղաչում եմ Հայաստանի խորհրդարանին ճիշտ քայլ անել և անհապաղ զրկել Սերժ Սարգսյանին լիազորություններից․ Սերժ Թանկյան

22 Ապրիլ, 2018 13:18
Աղաչում եմ Հայաստանի խորհրդարանին ճիշտ քայլ անել և անհապաղ զրկել Սերժ Սարգսյանին լիազորություններից․ Սերժ Թանկյան

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը իր ֆեյսբուքյան գրառման մեջ կոչ է անում ՀՀ Ազգային ժողովին անհապաղ զրկել Սերժ Սարգսյանին իր լիազորություններից:

Թանկյանը, մասնավորապես, գրել է.

«Հիանալի է. Սերժ Սարգսյանը բացահայտ սպառնում է Հայաստանի քաղաքացիներին բռնություններով` մեջբերելով մարտիմեկյան դեպքերը, եթե նրանք չդադարեցնեն իրենց խաղաղ ցույցերն ու դիմադրությունը: Թվում է, թե նա բացարձակապես չի տիրապետում իրավիճակին: Ես աղաչում եմ Հայաստանի խորհրդարանին ճիշտ քայլ անել և անհապաղ զրկել նրան իր լիազորություններից՝ խուսափելու համար արյունահեղությունից, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն ինքները դա անելու: Կարծում եմ, որ այս տեսանյութը ցույց է տալիս, թե նա որքան քիչ է մտածում իր ժողովրդի մասին»:

 

Լրահոս

Դիտել ավելին