Կարևոր իրադարձություններ

Ազատամարտի վետերանների միությունը կոչ է արել Փաշինյանին գործել բացառապես օրենքի տառով

22 Ապրիլ, 2018 13:14
Ազատամարտի վետերանների միությունը կոչ է արել Փաշինյանին գործել բացառապես օրենքի տառով

Ազատամարտի վետերանների միությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին դուրս գալ էմոցիաների դաշտից և դադարեցնել հանրահավաքը: Ստորև ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.

«Ազատամարտի վետերանների միությունը հայտնում է իր խորը մտահոգությունը Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ։ Բազմաթիվ հայ զավակների արյան գնով ձեռք բերված անկախությունն ու խաղաղությունն իրավունք չունենք վտանգելու, պետք է գնահատել այն՝ ինչ ձեռք է բերվել այս տարիների ընթացքում

Կոչ ենք անում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին՝ դադարեցնել հանրահավաքը, գործել բացառապես օրենքի տառով, դուրս գալ էմոցիաների դաշտից, ցուցաբերել զսպվածություն՝ անդառնալի հետևանքներից խուսափելու նպատակով, կոպտորեն խախտվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքները, կանխվում է նրանց ազատ տեղաշարժը»։

 

Լրահոս

Դիտել ավելին