Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը եկել էր ոչ թե բանակցելու, այլ իր պայմանները թելադրելու. Կարեն Կարապետյանը զգոնության կոչ է արել

22 Ապրիլ, 2018 12:12
Նիկոլ Փաշինյանը եկել էր ոչ թե բանակցելու, այլ իր պայմանները թելադրելու. Կարեն Կարապետյանը զգոնության կոչ է արել

ՀՀ Առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել, որում դիմում է քաղաքացիներին, որպեսզի դրսեւորեն զգոնություն եւ սթափություն: Նա նշում է, որ իրենց հույսերը չարդարացան բանակցությունների հետ կապված, քանի որ Նիկոլ Փաշինյանը եկել էր ոչ թե բանակցելու, այլ իր պայմանները թելադրելու: 

Կարապետյանը հայտարարության տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև: «Մենք բոլորս` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, հուսով էինք, որ այսօրվա բանակցությունների արդյունքում լուծումներ կգտնենք ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։

Ցավոք, կողմերից մեկը` պարոն բոլոր քաղաքական ուժերին, Փաշինյանը, եկել էր ոչ թե բանակցելու, այլ իր պայմանները թելադրելու։ Այս իրավիճակում երկխոսությունը չէր կարող արդյունքներ տալ, քանի որ կողմերից մեկի դիրքորոշումն ի սկզբանե ապակառուցողական էր, պայմանավորվելու ցանկություն չենթադրող։ Դիմում եմ բոլոր քաղաքական ուժերին, ՀՀ քաղաքացիներին, որպեսզի դրսեւորեն զգոնություն եւ սթափություն:

Մեր գերնպատակը շարունակում է մնալ երկրի կայունությունը և դրա համար անհրաժեշտ լուծումների ապահովումը, երկրի բնականոն կյանքը չխաթարելը»: 

 

Լրահոս

Դիտել ավելին