Կարևոր իրադարձություններ

«Ենթադրվում է, որ սա Սերժ Սարգսյանի որոշումն էր». Փաշինյանի կինը՝ ոստիկանության գործողությունների մասին

22 Ապրիլ, 2018 12:15
«Ենթադրվում է, որ սա Սերժ Սարգսյանի որոշումն էր». Փաշինյանի կինը՝ ոստիկանության գործողությունների մասին

Արցախի փողոցում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց, բերման ենթարկեց երթի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանին և Սասուն Միքայելյանին, նաև՝ մի շարք քաղաքացիների։ Քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը վատացավ, նրան շտապօգնության մեքենայով տեղափոխեցին։

Հիշեցնենք, որ Ոստիկանությունն այսօր հաղորդագրություն էր տարածել, որում զգուշացնում էր հավաքի կազմակերպիչներին՝ «դադարեցնել անօրինական գործողությունները».

«Ոստիկանությունը Նիկոլ Փաշինյանից և հավաքի մյուս փաստացի կազմակերպիչներից պահանջում է դադարեցնել Երևան քաղաքի բոլոր մասերում անցկացվող անօրինական հավաքները և այդ մասին անմիջապես տեղեկացնել հավաքների մասնակիցներին»։

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն, ով ժամանեց Արցախի փողոց, լրագրողներին ասաց, որ որևէ ինֆորմացիա չունի ամուսնու մասին. «Ենթադրվում է, որ սա Սերժ Սարգսյանի որոշումն էր»։

Նա աաաց, որ մտավախություն չունի իր և իր երեխաների անվտանգության համար։

Հարցին՝ եթե Փաշինյանին կալանավորելու որոշում կայացնեն, պատրա՞ստ է ղեկավարել շարժումը, ինչին ի պատասխան՝ նա ասաց, որ շարժում ղեկավարել չի կարող։

«Ես մեկն եմ այստեղ հավաքվածներից, որ ոչ մի կազմակերպչական հարցի չեմ կարող պատասխանել»։

 

Լրահոս

Դիտել ավելին