Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանում ինքնասպանությունների թիվը 2017-ին աճել է 51 տոկոսով

22 Ապրիլ, 2018 12:00
Ադրբեջանում ինքնասպանությունների թիվը 2017-ին աճել է 51 տոկոսով

Ադրբեջանում ինքնասպանությունների թիվը 2016 թ. համեմատ, 2017 թ. ավելացել է 51 տոկոսով: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

2016 թ. Ադրբեջանում ինքնասպանություն է գործել 327 մարդ, իսկ 2017-ին՝ 495 մարդ:

Ադրբեջանում ամեն օր առնվազն մեկ ինքնասպանության դեպք է գրանցվում, լինում են օրեր, երբ ինքնասպանությունների թիվը հասնում է 3-4-ի:

Եթե հաշվի առնենք, որ սա միայն ԶԼՄ-ներում հրապարակված և պաշտոնապես հաստատված վիճակագրություն է, դժվար չէ պատկերացնել, որ իրականում ինքնասպանությունների թիվն ավելի մեծ է:

Փորձագետներն Ադրբեջանում մարդկանց ինքնասպանություն գործելու բազմաթիվ պատճառներ են նշում, սակայն գլխավոր պատճառներն են համարվում սոցիալական ծանր վիճակը, բանկերին ունեցած պարտքերը, խոսքի ազատության խիստ սահմանափակմամբ և կամայական չհիմնավորված ձերբակալություններով ուղեկցվող ժողովրդավարության բացակայությունը, ինչը մարդկանց մոտ սուր հոգեբանական խնդիրների պատճառ է դառնում:

Ադրբեջանում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չի անցկացվում: Այդ երկրի ԶԼՄ-ների հաղորդած տվյալներն էլ ոչ միշտ է, որ արտացոլում են իրական պատկերը:

 

Լրահոս

Դիտել ավելին