Կարևոր իրադարձություններ

Մոսկվայի օդանավակայաններում վատ եղանակային պայմանների պատճառով ավելի քան 50 չվերթ է հետաձգվել և չեղարկվել

21 Ապրիլ, 2018 23:20
Մոսկվայի օդանավակայաններում վատ եղանակային պայմանների պատճառով ավելի քան 50 չվերթ է հետաձգվել և չեղարկվել

Մոսկվայի օդանավակայաններում անբերանպաստ եղանակային պայմանների պատճառով ավելի քան 50 չվերթ է հետաձգվել և չեղակվել:Ինչպես նշում է Gazeta.ru-ն, «Դոմոդեդովոյում» 6 չվերթ է չեղարկվել, 9–ը՝ հետաձգվել: «Վնուկովոյում» 22 չվերթ է հետաձգվել, իսկ «Շերեմետևոյում» 16 թռիչք է հետաձգվել:

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հաղորդմամբ՝ մայրաքաղաքում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով տուժածների թիվը հասել է 12-ի: Նրա խոսքով՝ քամու ուժգնացում է սպասվում 20:00-22:00-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ փոթորիկի հետևանքով մեկ մարդ մահացել է Մերձմոսկվայի Միտիշչինսկի շրջանում:

 

Լրահոս

Դիտել ավելին