Կարևոր իրադարձություններ

Սահմանին իրավիճակը լարվել է

21 Ապրիլ, 2018 19:31
Սահմանին իրավիճակը լարվել է

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ապրիլի 21-ի ժամը 14:25-ից սկսած հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից ինտենսիվորեն խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից, բացի հրադադարի ռեժիմի խախտումներից, շփման գծի տարբեր հատվածներում, մասնավորապես՝ արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում, նկատվում են ադրբեջանական բանակի կենդանի ուժի և զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժեր:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումներն ուշադրությամբ հետևում են հակառակորդի գործողություններին և անհրաժեշտության դեպքում դիմում իրավիճակից բխող քայլերի:

 

Լրահոս

Դիտել ավելին