Կարևոր իրադարձություններ

«Ներկայիս իշխանությունները պետք է հեռանան, նրանք այլևս կարող ուժ չեն». բողոքի ակցիա Բեռլինում` Արսինե Խանջյանի մասնակցությամբ

21 Ապրիլ, 2018 15:17
«Ներկայիս իշխանությունները պետք է հեռանան, նրանք այլևս կարող ուժ չեն».  բողոքի ակցիա Բեռլինում` Արսինե Խանջյանի մասնակցությամբ

Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանի մասնակցությամբ` բողոքի ակցիա է ընթանում Բեռլինում Հայաստանի դեսպանատան դիմաց։ 

«Մենք այսօր հավաքվել ենք ասելու, որ Հայաստանի երիտասարդությունը իրենց իրավունքի տիրույթում են, այս շարժումը հանդարտ է, և այն այդպես էլ պետք է շարունակվի մինչև վերջ: Իսկ վերջն այն է, որ ներկայիս իշխանությունները պետք է հեռանան, նրանք այլևս կարող ուժ չեն»,-հայտարարեց Արսինե Խանջյանը:

Դերասանուհին նշեց, որ Երևանում երիտասարդների կամքն օրինակ պետք է լինի բոլորի համար և յուրաքանչյուրն իր տեղում պետք է գործողություններ անի:

«Մենք պետք է միասնաբար մտածենք: Ես հավատ չունեմ Սփյուռքի նախարարության հանդեպ, բայց հավատացած եմ, որ Սփյուռքը և Հայաստանը կարող են իրար հետ լեզու գտնել արևելահայերենով և արևմտահայերենով»,- հայտարարեց Արսինե Խանջյանը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին