Կարևոր իրադարձություններ

Մեր աջակցությունն ենք հայտնում պայքարի ելած մեր հայրենակիցներին. բողոքի ակցիա`Լոնդոնում Հայաստանի դեսպանատան դիմաց

21 Ապրիլ, 2018 14:43
 Մեր աջակցությունն ենք հայտնում պայքարի ելած մեր հայրենակիցներին. բողոքի ակցիա`Լոնդոնում Հայաստանի դեսպանատան դիմաց

Լոնդոնում Հայաստանի դեսպանատան դիմաց տեղի հայ համայնքը բողոքի ցույց է անցկացնում:
«Մենք` Լոնդոնի հայ համայնքի ներկայացուցիչներս, ծայրահեղ մտահոգված ենք Հայաստանի տնտեսական վիճակով, Հայաստանում առկա կոռուպցիայով, որի պատճառը գործող իշխանություններն են: Բարձր ենք գնահատում բոլոր նախաձեռնությունների ջանքերը: Մեր աջակցությունն ենք հայտնում պայքարի ելած մեր հայրենակիցներին»,- ասաց ակցիայի կազմակերպիչը:

Մեկ այլ ցուցարար հորդորեց բոլորին` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաշվեհամարին գումար փոխանցել:

«Հնարավորություն կա գումար փոխանցել Հայաստան, մենք այստեղից ավելի շատ հնարավորություններ ունենք: Ես անձամբ փոխանցել եմ և հորդորում եմ բոլորիդ:

Մենք հազարներով գնացել են Հայաստանից, և եթե Հայաստանում ոչինչ չփոխվի, մենք չենք կարող վերադառնալ: Յուրաքանչյուրս մեր տեղում պետք է գործողություններ անենք»,- հայտարարեց Լոնդոնի հայ համայնքի ներկայացուցիչը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին