Կարևոր իրադարձություններ

«Պարոն Սարգսյան, Հայաստանի ժողովուրդը հոգնել է Ձեր կառավարությունից ». հոլիվուդյան դերասան Մարկո Խանը՝ Հայաստանում տիրող իրավիճակի մասին (տեսանյութ)

21 Ապրիլ, 2018 14:16
«Պարոն Սարգսյան, Հայաստանի ժողովուրդը  հոգնել է Ձեր կառավարությունից ». հոլիվուդյան դերասան Մարկո Խանը՝ Հայաստանում տիրող իրավիճակի մասին (տեսանյութ)

Հոլիվուդում հայտնի հայ դերասան Մարկո Խանը նույնպես անդրադարձել է հայաստանյան իրավիճակին: Նա գրառումներ է կատարել Facebook-ի իր էջում՝ աջակցելով ոտքի ելած հայ երիտասարդությանը: Ժամեր առաջ Մարկոն տեսաուղերձ է ներկայացրել, որտեղ ասում է.

«Ողջույն, իմ եղբայրներ եւ քույրեր, ամբողջ աշխարհի, բայց մանավանդ՝ Հայաստանի հայեր, որոնք այս օրերին ոտքի են ելել ու ցույցերի են գնում պարոն Սերժ Սարգսյանի եւ նրա կառավարության դեմ, որովհետեւ փոփոխություն են ուզում: Ես ձեզանով շատ-շատ հպարտ եմ, որ ամբողջ այս ցույցերի ընթացքում խաղաղությամբ եք առաջնորդվում, որ հարգանք ունեք անգամ ձեզ հարվածող ոստիկանի հանդեպ: Պարոն Նիկոլայ, ես Ձեզանից շատ շնորհակալ եմ: Պարոն Սարգսյան, Դուք արդեն երկու ժամանակաշրջան Ձեր նախագահությունը կատարել եք եւ ամեն ինչ իր ժամանակն ունի: Հայաստանի ժողովուրդը բավականին հոգնել է Ձեր կառավարությունից եւ փոփոխություն է ցանկանում: Հայրս մի անգամ ինձ ասաց, որ մենք՝ հայերս, քիչ ենք եւ բավականին շատ թշնամիներ ունենք. մենք մեր դեմ երբեք չպիտի հելնենք: Խնդրում եմ Ձեզանից՝ ժամանակ հատկացրեք եւ այդ տեղափոխությունը հանդարտ ձեւով իրականացրեք: Ես պարոն Նիկոլային էլ լավ չեմ ճանաչում, պարոն Սերժին էլ, բայց գիտեմ, որ երկուսի սիրտն էլ ճիշտ տեղում պետք է լինի եւ հույս ունեմ, որ այս փոփոխությունը հանգիստ ձեւով կընթանա»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին