Կարևոր իրադարձություններ

Եթե ոստիկանության սահմանած ժամկետում հավաքը կամովին չի դադարեցվում, ապա Ոստիկանությունն իրավունք ունի ցրելու հավաքը. ՀՀ ԱՆ

21 Ապրիլ, 2018 14:05
Եթե ոստիկանության սահմանած ժամկետում հավաքը կամովին չի դադարեցվում, ապա Ոստիկանությունն իրավունք ունի ցրելու հավաքը. ՀՀ ԱՆ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, կարևորելով ստեղծված իրավիճակում հավաքներին մասնակցող ՀՀ քաղաքացիների կողմից համապատասխան օրենսդրության իմացության անհրաժեշտությունը, տեղեկացնում է, որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն, Ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը, եթե այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց հիմնական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը։ Եթե հավաքը դադարեցնելու համար ոստիկանության սահմանած ժամկետում հավաքը կամովին չի դադարեցվում, ապա Ոստիկանությունն իրավունք ունի ցրելու հավաքը։

Այս մասին տեղեկացնում են Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն, հավաքը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության ներկայացուցչի օրինական որոշմանը չենթարկվելուն ուղղված կոչերը առաջացնում են քրեական պատասխանատվություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին