Կարևոր իրադարձություններ

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը. որոշ մարզերում ձյուն է տեղում

21 Ապրիլ, 2018 13:55
 Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը. որոշ մարզերում ձյուն է տեղում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին ժամը 11:30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Ապրիլի 21-22-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Գեղարքունիքի մարզում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Արագածի ու Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար :

 

Լրահոս

Դիտել ավելին