Կարևոր իրադարձություններ

Փաստաբանը հաղորդում է ներկայացրել, որ ոստիկանության ծառայողների կողմից իր նկատմամբ բռնություն է կիրառվել

21 Ապրիլ, 2018 13:47
Փաստաբանը հաղորդում է ներկայացրել, որ ոստիկանության ծառայողների կողմից իր նկատմամբ բռնություն է կիրառվել

Փաստաբանը հաղորդում է ներկայացրել, որ բռնության է ենթարկվել ոստիկանության ծառայողների կողմից: Քննիչը որոշում է կայացրել դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին: 

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է քննիչի որոշումը, որտեղ ասվում է, որ փաստաբան Ավագ Լալայանը հաղորդում է տվել այն մասին, որ 2018 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Երևանի Սիլիկյանի և Շիրազ փողոցների խաչմերուկում ոստիկանության աշխատակիցները ոտքերով ու ձեռքերով հարվածել են իր մարմնի տարբեր մասերին:

Նկատի ունենալով, որ Ավագ Լալայանի մարմնական վնասվածքների տեղակայումը, ծանրության աստիճանը որոշելու համար անհրաժեշտ է դատաբժշկական փորձաքննություն, քննիչը փորձագետին առաջադրել է հետևյալ հարցերը. ինչպիսի՞ վնասվածքներ կան, և եթե կան մարմնական վնասվածքներ, ապա դրանք կարո՞ղ են առաջանալ ձեռքերով ու ոտքերով վերջինիս հարվածելու հետևանքով:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին