Կարևոր իրադարձություններ

Անօրինական հավաքը չի դադարեցվել և շարունակվում է. հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է հավաքի կազմակերպիչը. ՀՀ ոստիկանություն

21 Ապրիլ, 2018 13:25
Անօրինական հավաքը  չի դադարեցվել և շարունակվում է. հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է հավաքի կազմակերպիչը. ՀՀ ոստիկանություն

Ոստիկանության ներկայացուցիչը Երևան քաղաքի Նորքի 7-րդ զանգվածում հավաք իրականացնող Ն.Փաշինյանին ներկայացրել է հավաքը դադարեցնելու մասին պահանջ: Ն.Փաշինյանը Ոստիկանության պահանջի մասին տեղեկացրել է հավաքի մասնակիցներին: 

Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ հավաքի մասնակիցը պարտավոր է հավաքը դադարեցնելուն պես անհապաղ հեռանալ հավաքի վայրից: Օրենքի նշված պահանջը հավաքի կազմակերպչի և մասնակիցների կողմից չի կատարվել: Հավաքի վայրից հեռանալու խնդրանքով հավաքի մասնակիցներին Ն.Փաշինյանը չի դիմել:

Հավաքը դադարեցնելու որոշումից հետո Ն.Փաշինյանը շարունակում է իրականացնել անօրինական երթ` հանդես գալով նույն հակաիրավական կոչերով:

Ոստիկանությունը հայտարարում է, որ Ն.Փաշինյանը ինքնաբուխ հավաք անցկացնելու պատրվակով հերթական անգամ անտեսել է Ոստիկանության օրինական պահանջը:

Ոստիկանությունն արձանագրում է, որ անօրինական հավաքը փաստացի չի դադարեցվել և շարունակվում է իրականացվել, որի հետևանքների ողջ պատասխանատվությունը, ինչպես բազմիցս հայտարարվել է, կրում է հավաքի կազմակերպիչը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին