Կարևոր իրադարձություններ

Կոչ ենք անում զերծ մնալ ՊՆ վարչական համալիրի շրջակա փողոցների արգելափակումից, ցանկացած նման փորձ խստագույնս կանխվելու է. ՊՆ

21 Ապրիլ, 2018 12:42
Կոչ ենք անում զերծ մնալ ՊՆ վարչական համալիրի շրջակա փողոցների արգելափակումից, ցանկացած նման փորձ խստագույնս կանխվելու է. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը և զինված ուժերի գլխավոր շտաբը մարտական հերթապահության իրականացման և զորքերի ծառայության ապահովման բնականոն աշխատանքի համար շաբաթվա յոթ օրը և օրվա ցանկացած ժամի իրականացնում է մշտական միջոցառումներ: Այդ աշխատանքները պետք է լինեն լիարժեք և որևէ բան չի կարող խոչընդոտել դրանց իրականացմանը: Հետևաբար հորդորում ենք զանգվածային միջոցառումների կազմակերպիչներին զերծ մնալ ՀՀ ՊՆ վարչական համալիրի շրջակա փողոցների արգելափակումից, ինչպես նան ՊՆ համարանիշներով մեքենաների շարժը խոչընդոտելուց:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ցանկացած նման փորձ խստագույնս կանխվելու է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին