Կարևոր իրադարձություններ

Երևանում անհայտ անձինք «սիգնալ» տալու համար քաղաքացուն քաշքշել են, կոտրել մեքենայի ապակիները՝ ասելով. «Դու ակտիվիստ ես»

21 Ապրիլ, 2018 11:58
 Երևանում անհայտ անձինք «սիգնալ» տալու համար քաղաքացուն քաշքշել են, կոտրել մեքենայի ապակիները՝ ասելով. «Դու ակտիվիստ ես»

Այսօր՝ ապրիլի 21-ին,  ժամը 00:10-ի սահմաններում Ծարավ Աղբյուրի փողոցում անհայտ անձինք անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենաներով կանգնեցրել են Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի բնակիչ, 28-ամյա Մխիթար Սուլեյմանյանին՝ իր վարած Subaru մակնիշի 21 UL 922 համարանիշի ավտոմեքենայով, որից հետո մի քանի հոգով անհիմն սկսել են քաշքշել նրան, վնասել ավտոմեքենան՝ կոտրելով դիմապակին, հետևի աջ դռան և հետնամասի դիմապակին:

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Մ. Սուլեյմանյանն ասում էր, որ նրանք իրենց այդ քայլը պատճառաբանել են նրանով, որ իբրև ինքը սիգնալ է տվել. «Աճառյան փողոցում ծանոթիս տեսա, ազդանշան տվեցի ու մտա Ծարավ Աղբյուր փողոց: Փողոցը մտնելով՝ նկատեցի, որ հետևիս մեքենան ինձ լույսերով հասկացնում է, որ կանգնեմ: Առանց որևէ բան կասկածելու՝ կանգնեցի ու տեսա, որ երկու մեքենա է, որոնց միջից իջան մոտ 6 հոգի տղամարդ, ու մոտենալով ինձ՝ ասացին, թե ինչո՞ւ եմ «սիգնալ» տալիս. այս ժամին երեխաները քնած են: Ես պատասխանեցի, որ ծանոթիս տեսա, դրա համար էլ մեկ անգամ «սիգնալ» տվեցի: Իմ պատասխանը նրանց չբավարարեց, ու նրանք սկսեցին քաշքշել, այնուհետև փայտե մահակով սկսեցին ջարդել մեքենայի ապակիները, որից հետո հեռացան»: Տուժածի կարծիքով՝ այդ մարդիկ մտածել են, որ ինքը ցույցի մասնակից է, դրա համար էլ վրեժխնդիր լինենու համար են այդպես վարվել:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին