Կարևոր իրադարձություններ

Ստամբուլում այսօր տեղի կունենա «Ապրիլի 24-ից մինչև Հրանտ Դինք. այս ցավը բոլորինս է» խորագրով սեմինար

21 Ապրիլ, 2018 11:25
Ստամբուլում այսօր տեղի կունենա «Ապրիլի 24-ից մինչև Հրանտ Դինք. այս ցավը բոլորինս է» խորագրով սեմինար

Ստամբուլի «Ջեզայիր» համաժողովների սրահում այսօր տեղի կունենա «Ապրիլի 24-ից մինչև Հրանտ Դինք. այս ցավը բոլորինս է» խորագրով սեմինար: 

«Ակօս»-ի հաղորդմամբ, միջոցառման ժամանակ ելույթ կունենան Թուրքիայում հայտնի մտավորականներ, գրողներ, ակտիվիստներ և հրապարակախոսներ:

Հայտնի է, որ Ստամբուլում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն ու դրան նախորդող օրերին կազմակերպվելու են մի շարք կարևոր միջոցառումներ՝ թե՛ տեղի հայ համայնքի, և թե՛ այլազգի ակտիվիստների, մարդու իրավունքների պաշտպանների, արվեստագետների, մտավորականների ու հասարակական գործիչների կողմից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին