Կարևոր իրադարձություններ

Վաշինգտոնում ՀՀ փոխվարչապետի հետ քննարկվել են հայաստանյան ցույցերը (տեսանյութ)

21 Ապրիլ, 2018 10:47
Վաշինգտոնում ՀՀ փոխվարչապետի հետ  քննարկվել են հայաստանյան ցույցերը (տեսանյութ)

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը Վաշինգտոնում հանդիպել է Պետքարտուղարության, Գանձապետարանի, Կոնգրեսի, ինչպես նաեւ՝ Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների հետ:

«Անդրադարձ լինում է Հայաստանի տնտեսական հեռանկարներին, քաղաքական իրավիճակին, ես ներկայացնում եմ, որ մեզ մոտ հաջողությամբ իրականացվում է անցումը խորհրդարանական համակարգի», - «Ամերիկայի ձայն»-ի  փոխանցմամբ, նշել է ՀՀ փոխվարչապետը:

Վաչե Գաբրիելյանի խոսքով, հանդիպումների ընթացքում բոլոր կողմերը բարձր են գնահատել Հայաստանում տեղի ունեցող ցույցերի խաղաղ բնույթը.

Վաչե Գաբրիելյանի զրուցակիցների կողմից գնահատվել է մասնավորապես կառավարության զուսպ արձագանքը ցույցերին, նշում է փոխվարչապետը.

«Գնահատականի է արժանացել խաղաղ ցույցերի վերաբերյալ Հայաստանի կառավարության դիրքորոշումը եւ այն գործողությունները, որոնք կիրառում է կառավարությունը զսպվածության տեսակետից, միեւնույն ժամանակ, շատ լավ ընկալում են, որ եթե կա իրավունքների խախտում, մասնավորապես, այլ կողմի իրավունքի խախտում, փողոցների փակում, մուտքերի փակում, դրանք ենթակա են օրենսդրական խախտումների տեսակետից հետեւանքների»:

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին