Կարևոր իրադարձություններ

«Քիչ լսեք ու նմանակեք Մոսկվային, և մոտ եղեք ձեր քաղաքացիներին». Սաակաշվիլիի կոչը ՀՀ իշխանություններին

21 Ապրիլ, 2018 10:26
«Քիչ լսեք ու նմանակեք Մոսկվային, և մոտ եղեք ձեր քաղաքացիներին». Սաակաշվիլիի կոչը  ՀՀ իշխանություններին

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անդրադարձել է Հայաստանում  ՀՀ իշխանությունների դեմ շարունակվող բողոքի հավաքներին։

«Շատ եմ մտահոգ Հայաստանում խաղաղության ու այդ շատ տաղանդավոր ու իմ կողմից սիրված ժողովրդի ապագայով։ Ես կոչ եմ անում ՀՀ իշխանությունների մեջ գտնվող իմ ընկերներին անհապաղ երկխոսություն սկսել ցուցարարների հետ ու լսել նրանց։ Ու, ընդհանրապես, քիչ լսեք ու նմանակեք Մոսկվային, և մոտ եղեք ձեր քաղաքացիներին, դրանից դուք միայն կշահեք»,- գրել է Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում։ 

Հիշեցնենք, որ այսօր ցուցարարների երթը սկսվելու է առավոտյան ժամը 11:00-ին՝ Նոր Նորքի 7-րդ զանգվածից։
 
 

Լրահոս

Դիտել ավելին