Կարևոր իրադարձություններ

Բուհերում օրական երեք անգամ ներկա-բացակա են անում, ընդ որում` ոչ միայն ուսանողնե­րին, այլև դասախոսներին. «Ժողովուրդ»

21 Ապրիլ, 2018 09:56
Բուհերում օրական երեք անգամ ներկա-բացակա են անում, ընդ որում` ոչ միայն ուսանողնե­րին, այլև դասախոսներին. «Ժողովուրդ»

«Ինչպես հայտնի է` Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ անցկացվող հանրահավաքներին մեծ մասնակցու­թյուն ունեն նաև ուսանողները: Եվ ինչ­պես պնդում են «Ժողովուրդ» օրաթեր­թի աղբյուրները` մի շարք բուհերում որոշվել է նրանց դեմ «որս սկսել»: Մասնավորապես` բուհերում օրվա մեջ երեք անգամ ներկա-բացակա են անում, ընդ որում, ոչ միայն ուսանողնե­րին, այլև դասախոսներին: Շատ հա­ճախ ներկա-բացակա անում են ան­ձամբ ռեկտորները, որպեսզի ավելի արժևորվի իրենց արածը:

Բացի այս` բուհերի ՀՀԿ-ական ուս. խորհուրդներին էլ զգուշացրել են, որ բացակայող ուսա­նողների ցուցակներ կազմեն և ներկա­յացնեն դեկանատներ ու ռեկտորատ­ներ: Միայն թե, մեր աղբյուրների պնդմամբ, ուսանողների վրա այս ճնշումնե­րը որևէ ազդեցություն չունեն, և նրանք շարունակում են մասնակցել բո­ղոքի ցույցերին ու հանրահավաքներին»,-գրում է թերթը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին