Կարևոր իրադարձություններ

Harry Truman ավիակիրը սկսել է իրականացնել իր առաջադրանքները Միջերկրական ծովում

21 Ապրիլ, 2018 10:16
Harry Truman ավիակիրը սկսել է իրականացնել իր առաջադրանքները Միջերկրական ծովում

Harry Truman ատոմային ավիակրի ղեկավարությամբ` ԱՄՆ ՌԾՈՒ ավիակիր հարվածային խումբը սկսել է իրագործել իր առաջադրանքները Միջերկրական ծովում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Փոխծովակալ Լիզա Ֆրանկետին, ով Նեապոլում գտնվող ԱՄՆ ՌԾՈՒ 6-րդ նավատորմի հրամանատարն է, նշում է․ «Տվյալ հարվածային խմբի ներկայությունը այս կարեւոր տարածաշրջանում արտահայտում է մեր հանձնառությունը Եվրոպայի ու Աֆրիկայի անվտանգության, ազատության ու բարգավաճման ապահովմանը»։

Harry Truman-ը Normandy հրթիռային կրեյսերի ու չորս հածանավերի ուղեկցությամբ ապրիլի 11-ին հեռացել է Նորֆոլք նավահանգստից ու ուղեւորվել Մերձավոր արեւելք։ ՌԾՈՒ ներկայացուցիչ, լեյտենանտ Կլո Մորգանի խոսքով՝ ԱՀԽ-ն գործելու է ԱՄՆ ՌԾՈՒ 6-րդ ու 5-րդ նավատորմերի օպերատիվ պատասխանատվության գոտիներում։ 5-րդ նավատորմի պատասխանատվության գոտին ընդգրկում է Հնդկական օվկիանոսի արեւմտյան մասն ու Պարսից ծոցը։

Harry Truman-ի վրա կա 90 օդանավ ու ուղղաթիռ, իսկ ամբողջ ԱՀԽ կազմում ավելի քան 6․5 զինծառայող կա։

 

 

Լրահոս

Դիտել ավելին