Կարևոր իրադարձություններ

Կիմ Չեն Ընը հայտարարել է միջուկային ու հրթիռային փորձարկումների դադարեցման մասին

21 Ապրիլ, 2018 10:08
Կիմ Չեն Ընը հայտարարել է միջուկային ու հրթիռային փորձարկումների դադարեցման մասին

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է Փհենյանի կողմից միջուկային ու հրթիռային փորձարկումների դադարեցման մասին, այս մասին նա ասել է  Աշխատավորական կուսակցության Կենտրոնական կոմիտեի լիագումար նիստի ժամանակ, գրում է The Guardian-ը:

«Ապրիլի 21-ից Հյուսիսային Կորեան դադարեցնում է միջուկային փորձարկումներն ու միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների արձակումը»,-հայտարարել է Կիմ Չեն ԸՆը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում արձագանքել է հյուսիսկորեացի առաջնորդի կարևոր հայտարարությանը՝ այն անվանելով «լավ լուր»:

«Հյուսիսային Կորեան համաձայնել է դադարեցնել միջուկային փորձարկումներն ու փակել խոշոր միջուկային փորձակայանը: Սա շատ լավ նորություն է թե՛ Հյուսիսային Կորեայի, թե՛ ամբողջ աշխարհի համար. մեծ առաջընթաց»,-գրել է Թրամփը՝ հավելելով, որ այժմ սպասում է Կիմ Չեն Ընի հետ հանդիպմանը:



 

Լրահոս

Դիտել ավելին