Կարևոր իրադարձություններ

Որդուս ծեծողները եղել են 10 հոգի. նախկին պատգամավորը մանրամասնում է. «Ժողովուրդ»

21 Ապրիլ, 2018 10:09
Որդուս ծեծողները եղել են 10 հոգի. նախկին պատգամավորը մանրամասնում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 18-ին Երեւանում ծեծի է ենթարկվել նախկին պատգամավոր, գործարար Գարեգին Նուշիկյանի որդին` 24-ամյա Գարիկ Նուշիկյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գարեգին Նուշիկյանը պատմեց միջադեպի մանրամասները.

«Միջադեպը բողոքի ակցիայի հետ կապ չունի: Սրճարանում որդիս եղել իր երկու ընկերների հետ: Լավ չնայեցիր, լավ չնստեցիր, այդպիսի հարցի շուրջ է եղել խոսակցությունը, ու երիտասարդներ են, վիճել են: Որդիս իրեն ծեծողներին չի ճանաչում, նրան ծեծողները եղել են 10 հոգի, այսպիսի  իրավիճակ: Մենք դե դիմել ենք հիվանդանոց, որից հետո արդեն իրավապահները զբաղվում են»:

 

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին