Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». Իշխանությունը ելքեր է փնտրում. Սերժ Սարգսյանը պատրաստ է զիջումների գնալ

21 Ապրիլ, 2018 09:07
«Հրապարակ». Իշխանությունը ելքեր է փնտրում. Սերժ Սարգսյանը պատրաստ է զիջումների գնալ

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության վերնախավում այս պահին հստակ սցենար չկա, թե ինչպես ճնշել ակցիաները: «Շատ բարդ իրավիճակ է ստեղծվել, չիմանաք՝ Սերժ Սարգսյանի համար հեշտ է, 2008թ․ մարտին Քոչարյանի վրա էր ամբողջ պատասխանատվությունը, իսկ հիմա իր վրա է։ Սա գազի գին չէ, որ ասի՝ կսուբսիդավորենք, եւ լիցքաթափվի: Հստակ է, որ պետք է մինչեւ ապրիլի 24-ը որեւէ կերպ թուլացնեն շարժումը, քանի որ լիքը հյուրեր են լինելու, ամոթ է, սակայն դեռ որեւէ սցենար չունեն, հետեւում են դեպքերի զարգացմանը, փորձում են ամեն ինչ՝ բերման ենթարկել, ճնշումներ տեղերում, սակայն կարծես դա լուծում չէ։

Իհարկե, լավագույնն այն կլիներ, որ շարժումը գնալով մարեր, բայց, փաստորեն, դա չի լինում: Չեմ կարծում, թե ուժ կկիրառեն, դա հեշտ է, բայց հետեւանքները ծանր են, առավել չեմ կարծում, թե Փաշինյանին կբռնեն: Լավագույն լուծումը, որի շուրջ մտմտում են, բանակցություններն ու փոխզիջումներն են»,- ասաց իշխանական աղբյուրը:

Նա նշեց, որ հնարավոր է՝ Սերժ Սարգսյանը հանդիպի պայքարող երիտասարդների հետ, ստորագրվի հուշագիր, քաղհասարակության ներուժը ոչ թե փոշիացնեն, այլ նրանց տրվեն լիազորություններ՝ վերահսկողություն տարբեր օղակներում: «Օրինակ՝ բոլոր մարմիններն ունեն հասարակական խորհուրդներ, կոլեգիաներ, որտեղ ոչ թե կասկածելի ՀԿ-ներ պետք է ընդգրկվեն, այլ հենց այս երիտասարդները։ Դա լավագույն հաղթանակը կլինի այս պայքարի, նրանք կվերահսկեն իշխանության աշխատանքը, կոռուպցիա թույլ չեն տա, երկիրն էլ կզարգանա»:

Ի դեպ, Սերժ Սարգսյանը պատրաստ է զիջումների գնալ, ինչի վկայությունն էր առանձնատնից հրաժարվելը, հարցազրույցը, այն, որ հայտարարեց, թե առաջիկայում եկամտահարկը կնվազեցվի, իսկ հունվարի 1-ից թոշակները եւ նվազագույն աշխատավարձը կբարձրանան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին