Կարևոր իրադարձություններ

Պետական հաստատություններում հատուկ ռեժիմ է սահմանվել. ինտերնետի լարերն ապամոնտաժում են․ «Ժամանակ»

21 Ապրիլ, 2018 08:15
Պետական հաստատություններում հատուկ ռեժիմ է սահմանվել. ինտերնետի լարերն ապամոնտաժում են․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի պետական հաստատություններում հատուկ ռեժիմ է սահմանվել, աշխատակիցներին մտցնում են իրենց աշխատասենյակները եւ դռները փակում: Սա արվում է, որ նախ՝ նրանք չմասնակցեն բողոքի ակցիաներին եւ բացի այդ՝ չստացվի, որ պետական հաստատությունները պարալիզացված են ու չեն աշխատում:

Պետական հաստատություններում սկսել են ապամոնտաժել ինտերնետի լարերը, որպեսզի աշխատակիցները չկարողանան հետեւել բողոքի ակցիաներին, որովհետեւ եթե անգամ պետական հաստատությունների աշխատակիցներն իրենց սենյակներում են, զբաղված են բողոքի ակցիաներին հետեւելով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին