Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    559
    567

  • RUB

    7,52
    7,77

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Մեկ ու կես տարեկան աղջիկը խեղդվել է օրորոցում՝ փափուկ արջուկի տակ

21 Ապրիլ, 2018 00:08
Մեկ ու կես տարեկան աղջիկը խեղդվել է օրորոցում՝ փափուկ արջուկի տակ

Դեքսին առավոտյան արթնացել է և իր աղջկան մահացած է գտել։

 

Փոքրիկ Քոննիի մահճակալի մեջ տարբեր խաղալիքներ էին դրված։ Դրանք պետք է պաշտպանեին երեխային ընկնելուց և գլխով հարվածվելուց։ Երեկոյան մայրիկը երեխայի օրորոցի մեջ նաև մեծ փափուկ արջուկ էր դրել և այդ որոշումը ճակատագրական էր դարձել։ Երեխան, ամենայն հավանականությամբ, քնի մեջ կպել էր արջին, և այն ընկել էր ուղիղ երեխայի վրա։ Աղջիկը չի կարողացել դուրս գալ խաղալիքի տակից և խեղդվել է։

Սգացող մայրը ցանկանում է զգուշացնել ծնողներին, որպեսզի նրանք էլ չկրկնեն իր սխալը։ Դեքսին խնդրում է օրորոցների միջից հավաքել ամեն ինչ. խաղալիքները, վերմակները, բարձերը, ժապավենները, գոտիները։ «Ես հուսով եմ, որ իմ դժբախտ օրինակը կօգնի կյանքեր փրկել»,– գրել է նա իր ֆեյսբուկյան էջում։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին