Կարևոր իրադարձություններ

Ալաբամայում մահապատժի են ենթարկել ԱՄՆ-ում վերջին 42 տարում ամենատարեց բանտարկյալին. NYT

20 Ապրիլ, 2018 23:35
Ալաբամայում մահապատժի են ենթարկել ԱՄՆ-ում վերջին 42 տարում ամենատարեց բանտարկյալին. NYT

ԱՄՆ-ի Ալաբամայի նահանգի իշխանություններն ապրիլի 19-ին մահապատժի են ենթարկել 83-ամյա Ուոլթեր Լերոյ Մուդիին, որը մեղավոր է ճանաչվել պայթյունների կազմակերպման մեջ, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի: Այս մասին հայտնել է The New York Times թերթը:

Դատավճիռն ի կատար է ածվել նահանգի հարավային մասի Աթմոր քաղաքում գտնվող բանտում՝ մահացու ներարկման միջոցով: Դա եղել է2018 թվականին ութերորդ մահապատիժը երկրում: Death Penalty Information Center («Մապապատժի տեղեկատվական կենտրոն») ոչ կառավարական կազմակերպության տվյալներով՝ Մուդին ամենատարեց բանտարկյալն էր, որը 1976 թվականից ի վեր մահապատժի է ենթարկվել ԱՄՆ-ում, երբ Գերագույն դատարանը վերականգնեց այս պատժամիջոցը երկրի տարածքի մեծ մասում:

 

Մուդին, իշխանությունների տվյալներով՝ փոստով ուղարկում էր ռումբեր պարունակող ծանրոցներ: 1989 թվականին սարքերից մեկի գործելուց սպանվել էր օկրուգային դատավոր, մեկ այլ պայթյունից զոհվել էր սեւամորթ իրավաբան: Բացի դրանից, Մուդին ուղարկում էր սպառնալիքներ բովանդակող նամակներ: Նա մինչեւ վերջ ժխտում էր իր մեղքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին