Կարևոր իրադարձություններ

Lockheed Martin-ն առաջին գերձայնային թևավոր հրթիռը կստեղծի ԱՄՆ-ի օդուժի համար

20 Ապրիլ, 2018 21:23
Lockheed Martin-ն առաջին գերձայնային թևավոր հրթիռը կստեղծի ԱՄՆ-ի օդուժի համար

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը Lockheed Martin-ի հետ 928 միլիոն դոլարի պարտավորագիր են կնքել, որը ենթադրում է առաջին ամերիկյան գերձայնային կառավարվող հրթիռի ստեղծումը: Այդ մասին հայտնել է FlightGlobal-ը:

Նոր հրթիռը, որը նախատեսված է կործանիչների եւ ռմբակոծիչների համար, պետք է շարժվի Մախի ավելի քան հինգ թիվ արագությամբ, ունենա խոցման բարձր եւ օպերատիվ ճշգրտություն, ինչպես նաեւ օգտագործի նավիգացիայի գլոբալ եւ իներցիական համակարգերը:

Նոր հրթիռը պետք է դառնա ԱՄՆ-ի պատասխանը Ռուսաստանի եւ Չինաստանի վերձայնային մշակումներին:

 

Լրահոս

Դիտել ավելին