Կարևոր իրադարձություններ

Չինացի զինվորականներին կարգելեն սնունդ պատվիրել և օնլայն հեռարձակումներ անել

20 Ապրիլ, 2018 21:08
Չինացի զինվորականներին կարգելեն սնունդ պատվիրել և օնլայն հեռարձակումներ անել

Մայիսի մեկից Չինաստանում զինվորականների համար նոր կանոններ ուժի մեջ կմտնեն, որոնք վերաբերում են նրանց պահվածքին ու սահմանափակում հեռախոսներ օգտագործելու ազատությունը: Այս մասին ասվում է Չինաստանի Պաշտպանության նախարարության կայքում, հաղորդում է Sixth Tone-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ սահմանափակումները կկիրառվեն սնունդ ու տաքսի պատվիրելու, համացանցում գնումներ անելու և մի շարք այլ դեպքերում:

Զինվորականներին կարգելվի նշել աշխատավայրի հասցեն և այլ տեղեկությունները, ինչպես նաև՝ օգտագործել աշխատավայրի վերաբերյալ այլ տեղեկություններ և օնլայն հեռարձակումներ անել:

Նշվում է, որ կվերահսկվեն նաև այն տեղեկությունները, որոնք զինվորականները կհրապարակեն սոցցանցերում:

 

Լրահոս

Դիտել ավելին