Կարևոր իրադարձություններ

Սյունիքում Niva-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Mercedes-ին. կա 7 վիրավոր

20 Ապրիլ, 2018 18:15
Սյունիքում  Niva-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Mercedes-ին. կա 7 վիրավոր

Այսօր՝ ապրիլի 20-ին, ժամը 17:00-ի սահմաններում Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի ոլորաններում բախվել են Mercedes մակնիշի 35 TO 634 համարանիշի և ВАЗ 2121 մակնիշի 700 DT 17 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է ВАЗ 2121-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Mercedes-ին: 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին