Կարևոր իրադարձություններ

Մայրաքաղաքում շարունակվող հակաօրինական գործողությունները գնալով առավել վտանգավոր բնույթ կրող դրսևորումներ են ստանում. ոստիկանություն

20 Ապրիլ, 2018 17:10
Մայրաքաղաքում շարունակվող հակաօրինական գործողությունները գնալով առավել վտանգավոր բնույթ կրող դրսևորումներ են ստանում. ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունը հերթական հաղորդագրությունն է տարածել.

«Ապօրինի հավաքների որոշ մասնակիցների կողմից մայրաքաղաքում շարունակվող հակաօրինական գործողությունները տարատեսակ և գնալով առավել վտանգավոր բնույթ կրող դրսևորումներ են ստանում: 

Ահազանգեր են ստացվում, այդ թվում նաև զանգվածային լրատվության միջոցներից, Երևանի տարբեր հատվածներում քաղաքացիների կողմից միմյանց նկատմամբ բռնություն գործադրելու, ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու, նրանց իրավաչափ գործողություններին խոչընդոտելու վերաբերյալ: 

Այս դրսևորումներն ակնհայտորեն վկայում են, որ ապօրինի հավաքների կազմակերպիչների կողմից քաղաքացիներին և երթևեկության մասնակիցներին ուղղված՝ հակաիրավական գործողություններ կատարելու կոչերը հանգեցրել են ներհասարակական լարվածության խորացման, ապօրինի հավաքին մասնակցող քաղաքացիների կողմից ոստիկանների նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտի ստեղծման:

Նման իրավիճակը սպառնալիք է ստեղծում քաղաքացիների կյանքի և առողջության համար, վտանգում հասարակական անվտանգությունը: 

Կրկին հիշեցնելով, որ վերոնշյալի անցանկալի բոլոր հետևանքների պատասխանատվությունը կրում են անօրինական հավաքների կազմակերպիչները՝ նրանց կոչ ենք անում անսալ ՀՀ ոստիկանության հորդորներին և դադարեցնել հակաիրավական գործողությունները»:

 

Լրահոս

Դիտել ավելին