Կարևոր իրադարձություններ

Երևանի հիվանդանոցներում բուժումը շարունակում է ցույցերի ընթացքում տուժած 3 քաղաքացի. նրանց վիճակը բավարար է

20 Ապրիլ, 2018 13:56
Երևանի հիվանդանոցներում բուժումը շարունակում է ցույցերի  ընթացքում տուժած 3 քաղաքացի. նրանց վիճակը բավարար է

Ապրիլի 20-ի, ժամը 13։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում բուժումը շարունակում է հանրահավաքի ընթացքում տուժած 3 քաղաքացի։
Այս մասին հաղորդում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նրանցից 2-ը Թիվ 2 բուժմիավորման վնասվածքաբանական բաժանմունքում և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում բուժումը շարունակում են ապրիլի 16-ից:
Մեկ տուժած գտնվում  է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։
Բոլորը գտնվում են մասնագետների հսկողության ներքո, ստանում  անհրաժեշտ բուժում։
Բժիշկների գնահատմամբ`  նրանց վիճակը բավարար է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին