Կարևոր իրադարձություններ

Պուտինն ու Թրամփը թույլ չեն տա ՌԴ-ի ու ԱՄՆ-ի միջև զինված դիմակայություն. Լավրով

20 Ապրիլ, 2018 11:44
Պուտինն ու Թրամփը թույլ չեն տա ՌԴ-ի ու ԱՄՆ-ի միջև զինված դիմակայություն. Լավրով

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ria.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՌԴ և ԱՄՆ նախագահները, ինչպես նաև երկու երկրների զինվորականները հարյուր տոկոսով թույլ չեն տա Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև զինված դիմակայություն:

«Վերադառնալով զինված դիմակայության ռիսկերի մասին հարցին՝ կասեմ, որ 100 տոկոսով համոզված եմ, որ զինվորականները դա թույլ չեն տա և, իհարկե, ո՛չ նախագահ Պուտինը, ո՛չ նախագահ Թրամփը դա թույլ չեն տա: Ի վերջո, նրանք սեփական ժողովուրդների կողմից ընտրված առաջնորդներ են ու նրանց առաջ պատասխանատու են խաղաղության և անդորրի համար»,- հայտարարել է Լավրովը:
Հայտնի է, որ երկու պետությունների միջև հավանական ռազմական բախման շուրջ քննարկումներն ակտիվացել են վերջին շրջանում:

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին