Կարևոր իրադարձություններ

Մոուրինյուն ասել է, որ ես մեկ ձեռքով ավելի շատ սեյվ եմ արել, քան Կասիլյասը. Սեզար

20 Ապրիլ, 2018 10:56
Մոուրինյուն ասել է, որ ես մեկ ձեռքով ավելի շատ սեյվ եմ արել, քան Կասիլյասը. Սեզար

Բրազիլացի հայտնի դարպասապահ Ժուլիո Սեզարը, ով վերջերս է հայտարարել կարիերան ավարտելու մասին, պատմել է, թե ինչպես է Ժոզե Մոուրինյուն ժամանակին իրեն մոտիվացրել.

«Կոնֆեդերացիաների Գավաթի եզրափակչում մենք հաղթեցինք իսպանացիներին, և ես Կասիլյասի հետ փոխանակվեցի մարզաշապիկներով: Ես հագա Իկերի մարզաշապիկը, որպեսզի արտահայտեմ իմ հարգանքը մեծագույն դարպասապահի նկատմամբ: Այդ շապիկով էլ ես գնացի ստանալու մրցաշարի լավագույն դարպասապահի մրցանակը: Երբ մտա հանդերձարան, տեսա, որ Մոուրինյուն ինձ հետևյալ հաղորդագրությունն է ուղարկել. «Դու խելագար ես: Այդ Կասիլյասը պետք է հագներ քո մարզաշապիկը»: Նա ասաց, որ ես մեկ ձեռքով ավելի շատ սեյվ եմ արել, քան` Իկերը: Կասիլյասը եկավ հանդերձարան ինձ հետ խոսելու, և ես նրան պատմեցի Մոուրինյուի հաղորդագրության մասին: Չափազանց դժվար էր, բայց նա պետք է տեսներ դա: Ժոզեն սիրում է ամեն ինչ ասել իր մարզած թիմերի աստղային ֆուտբոլիստների երեսին»,- պատմել է Ժուլիո Սեզարը «Spor TV»-ին տված հարցազրույցում:

 

Լրահոս

Դիտել ավելին