Կարևոր իրադարձություններ

Տիգրան Սարգսյանը չի շնորհավորել Սերժ Սարգսյանին. Նա փոխե՞լ է իր քաղաքական էլիտան․ «Ժողովուրդ»

20 Ապրիլ, 2018 09:17
Տիգրան Սարգսյանը չի շնորհավորել Սերժ Սարգսյանին. Նա փոխե՞լ է իր քաղաքական էլիտան․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանն արդեն երեք օր է՝ ստանձնել է ՀՀ վարչապետի պաշտոնը` նոր Սահմանադրությամբ դառնալով պետության փաստացի ղեկավարը, երեկ էլ անցկացրեց կառավարության առաջին նիստը, բայց արի ու տես, որ օտարերկրյա պաշտոնյաները չեն շտապում նրան շնորհավորելու հարցում:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս ընթացքում նա շնորհավորանքներ է ստացել ՌԴ նախագահ Պուտինից ու վարչապետ Մեդվեդեւից, Ղազախստանի նախագահ Նազարբաեւից, Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլուց եւ վերջ: Ասել է, թե Ս.Սարգսյանին չեն շնորհավորել ԱՊՀ եւ ԵԱՏՄ մյուս երկրների ղեկավարները:

Ս.Սարգսյանին այս ընթացքում որեւէ մեկը չի շնորհավորել նաեւ ԵՄ անդամ պետություններից, ոչ էլ ԱՄՆ-ից. ընդհակառակը, եղել են նախազգուշական հայտարարություններ՝ ցուցարարների դեմ բռնի գործողությունների չդիմելու մասին: Եւ վերջապես, հատկանշական է փաստը, որ Ս. Սարգսյանին չի շնորհավորել ԵՏՄ հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Հետաքրքիր է` Տիգրան Սարգսյանն ինչո՞ւ չի շնորհավորել՝ մոռացե՞լ է, թե՞ փոխել է իր քաղաքական էլիտան ու արդեն արհամարհում է Սերժ Սարգսյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին